Բաժիններ՝

Փարիզում կալանավորել են մերկ սելֆի անող նկարչուհուն

Շվեյցարացի նկարչուհի Միլո Մոյրեն հուլիսի 5-ին կալանավորվել է Փարիզում այն բանից հետո, երբ ամբողջությամբ մերկացել է ու անցորդներին առաջարկել իր հետ սելֆի անել Էյֆելյան աշտարակի ֆոնին, հայտնում է ֆրանսիական Le Matin պարբերականը:

Իրավապահները կնոջը 24 ժամ պահելուց հետո ազատ են արձակել:

Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ արգելվում է մերկ տեսքով ներկայանալ հանրությանը, իրավախախտը կարող է տուգանվել մինչև 15 հազար եվրոյով:

Սակայն Մոյրեն կարողացել է ազատվել միայն նախազգուշացմամբ:

Ինչպես բացատրել է նկարչուհին, տվյալ ներկայացումը Naked Selfie («Մերկ սելֆի») կոչվող նախագծի մաս է կազմում:

Հունիսին Միլոն նման ներկայացում ցուցադրել էր Շվեյցարիայի Բազել քաղաքում:

Միլո Մոյրեն հայտնի էր դարձել Գերմանիայի «Արտ-Քյոլն» տոնավաճառում իր անսովոր շոուով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031