Դատարանը կալանավորեց Սիլիկյան թաղամասում խուլիգանական դրդումներով ծեծկռտուք կատարած հայր և որդի Մարտիրոսյանների 3 զավակներին. shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 11-ին, Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Սիլիկյան թաղամասի բնակիչներ 39-ամյա Հրանտ, 44-ամյա Հրաչ և 43-ամյա Աշոտ Կառլենի Մարտիրոսյանների նկատմամբ:
Վերջիններիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր-օրի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն որը զուգորդվել է անձի առողջությանը, միջին ծանրության վնասվածք պատճառելու) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եղբայրներից երկուսին միասին էին տեղափոխել դատարան, իսկ մեկին էլ դատարան էին բերել հիվանդանոցից:
Դատավորը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունը և եղբայրները տեղափոխվեցին Նուբարաշենի բանտ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանի բակում հավաքվել էին Սիլիկյան թաղամասի բնակիչներ ովքեր արդեն քանի օր է թաղամասում բողոքի ակցիաներ են անում պահանջելով որպեսզի քննչական մարմինը օբյեկտիվ քննություն կատարի, որպեսզի ըստ հավաքվածների հայտարարության եղբայրները այս անգամ էլ չպլստան քանի որ ամեն անգամ քրեական պատմությունների մեջ հայտնվելուց հետո ջրից չոր են դուրս գալիս:
Դատարանի մոտ էին հավաքվել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով աշխատակիցներ ովքեր կարծում էին թե հայր և որդի Մարտիրոսյանների դեմ բողոքի ակցիաներ կատարող Սիլիկյանցիները անօրինական գործողությունների կդիմեն, սակայն բնակիչները ոչ մի անօրինական գործողություններ չկատարեցին այլ պարզապես պահանջում էին որպեսզի դատարանը օբյեկտիվ քննություն կատարի:
Ի դեպ Կառլեն Մարտիրոսյանը նույնպես ժամանել էր դատարան:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: