Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ամուսինները մահացել են. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 13:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում՝ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բախվել են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, 45-ամյա Արա Հովհաննիսյանի վարած Գազ 3110 մակնիշի 34 MD 401 համարանիշի, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 10 փողոցի բնակիչ, 52-ամյա Արմեն Մարկոսյանի վարած Mercedes մակնիշի 08 ՏԼ 100 համարանիշի և 20-ամյա Ատոմ Մանուկյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 CQ 286 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գազ 3110-ի վարորդ Ա. Հովհաննիսյանը և նրա ուղևոր՝ համագյուղացի, 45-ամյա Հեղինե Ալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ Ա. Հովհաննիսյանը մահացել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավոր Հ. Ալոյանը Մարտունու բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ այսօր վաղ առավոտյան մահացել է:

vtar1

vtar8

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս