Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը աճել է

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է այցելել 5286 զբոսաշրջիկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 4353-ի փոխարեն։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը:

«Այս տարի արտասահմանցի լրագրողների հետաքրքրությունը Արցախի նկատմամբ աննախադեպ է. առաջին վեց ամիսների տվյալներով ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունում լրագրողական հավատարմագիր է ստացել 100 արտասահմանցի լրագրող, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 23»,-նշել է Ա. Սարգսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031