Բաժիններ՝

Իտալիայում կնկարահանվի Ֆելլինիի «Քաղցր կյանք» ֆիլմի ռիմեյքը

Իտալական AMBI Group կինոընկերությունը հայտնել է այն մասին, որ պայմանավորվել է ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինիի ժառանգների հետ՝ նկարահանելու նրա դասական համարվող «Քաղցր կյանք» (1960) ֆիլմի ռիմեյքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հայտարարել է ռեժիսորի զարմուհի Ֆրանչեսլա Ֆելլինին, ռեժիսորի ընտանիքը բազմաթիվ նման առաջարկներ է ստացել, սակայն հավանության է արժանացել միայն AMBI-ի նախագիծը, քանի որ պրոդյուսերները առաջարկել են «ֆիլմի գեղեցիկ, ժամանակակից տարբերակ»:

AMBI-ի ներկայացուցիչ Անդրեա Իերվոլինոն ասել է, որ թեև նոր ֆիմում ժամանակակից պատմություն է պատմվելու, սակայն դրանում լինելու են այն բոլոր տարրերը, որոնք «Քաղցր կյանքը» դարձրել են «իսկական դասական»:
Այն մասին, թե ով է լինելու ֆիլմի ռեժիսորը ու թե ովքեր են լինելու գլխավոր դերակատարները, չի հաղորդվում:

«Քաղցր կյանքը» վարձույթ է դուրս եկել 1960 թվականին ու արժանացել Կաննի կինոփառատոնի մրցանակին: Ֆիլմը համարվում է ռեժիսորի ստեղծագործության գագաթներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս