
Թուրքական ակումբը ցանկանում է վարձակալել Արդա Թուրանի տրանսֆերային իրավունքները

Hürriyet-ը տեղեկացնում է, որ թուրքական ակումբներից «Ֆեներբախչեն» ցանկանում է վարձակալել «Բարսելոնայի» նորեկ Արդա Թուրանին:
Հայտնի է, որ Թուրքիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա կատալոնական ակումբում խաղալ մինչև 2016 թվականի հունվարը, քանի որ կատալոնական ակումբը դեռ ունի տրանֆերային խնդիրներ: Միայն 2016 թվականին կլրանա ՖԻՖԱ-ի տրանսֆերային արգելքը:
Թուրքական ակումբի առաջարկը գրավիչ է, բայց ենթադրվում է, որ Թուրանը կմերժի«Ֆեներբախչեին», քանի որ նա ժամանակին խաղացել է «Գալաթասարայում»:
Սիրարփի Աղաբաբյան