Բաժիններ՝

«Ուլիսի» շարքերն են համալրել երկու ֆուտբոլիստ

«Ուլիս» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլին Մալթայի «Բիրկիրկարայի» հետ պատասխան խաղից առաջ «Ուլիսի» շարքերն են համալրել երկու նորեկներ:

Ակումբը կարճաժամկետ պայմանագրեր է ստորագրել հարձակվողական ոճի կիսապաշտպաններ Կլաուդիո Տորեխոնի և Իգոր Պադերինի հետ:

Ֆուտբոլիստները համալրել են ակումբի կազմը հիմնականում Եվրոպայի լիգայի որակավորման փուլերում ակումբին օգնելու համար, սակայն պայմանագրերը գուցե երկարաձգվեն, և ֆուտբոլիստներն օգնեն ակումբին նաև Եվրոպայի լիգայի որակավորման փուլից հետո:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս