Ավստրալիայում կառուցելու են Բիյոնսեի մարմնի կառուցվածքով երկնաքեր
Ճարտարապետները նախագծել են շենքի արտաքին տեսքը` Բիյոնսեի պլաստիկայից ոգեշնչված:
Elenberg Fraser ճարտարապետական գործակալությունը թույլտվություն է ստացել Մելբուրնում կառուցել Premiere Tower երկնաքերը, որն ունենալու է Բիյոնսեի մարմնի կառուցվածքը: Այս մասին հաղորդում է Dezeen պարբերականը:
Նոր 226-մետրանոց 68-հարկանի շենքը կառուցվելու է քաղաքի հենց կենտրոնում` Սպենսեր փողոցում:
Գաղափարի համաձայն, երկնաքերը կլինի առաջին բանը, ինչը զբոսաշրջիկները կտեսնեն Սաուզեն Կրոսս քաղաքի կայարան ժամանելիս:
Elenberg Fraser-ի ճարտարապետների խոսքերով, Premiere Tower երկնաքերը, բացի այն, որ արտաքնապես նման կլինի ամերիկյան R&B ոճի հայտնի երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի, պարուհի և մոդել Բիյոնսեի մարմնի կառուցվածքին, այլև, սովորական երկնաքերերի համեմատ` կլինի շատ ավելի ամուր:
Ինչպես նշում է պարբերականը, երկնաքերի ստեղծողները ոգեշնչվել են «Ghost» երգի տեսահոլովակում երգչուհու կերպարից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը