
Սպորտսմեններ, որոնք միշտ երկրորդն են

Երբ Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, բայց միշտ կա մեկը, ով ավելի լավն է:
Օրեր առաջ Ամերիկայի գավաթի եզրափակչում Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում պարտվեց չիլիացիներին: Սա արդեն խոշոր մրցաշարերի երրորդ եզրափակիչն էր, որում «Բարսելոնայի» հարձակվողն ազգային հավաքականի հետ չի կարողանում հաղթել:
2007 թ. Ամերիկայի գավաթի եզրափակչում արգենտինացիները պարտվեցին բրազիլացիներին, իսկ 2014 թ. Աշխարհի չեմպիոնատի եզրափակչում պարտվեցին Գերմանիայի հավաքականին: Մեսսին հրաշալի է, բայց միշտ երկրորդն է:
Այն նորությունը, որ Կրիշտիանու Ռոնալդուին վերջապես պատկերեցին ՖԻՖԱ-ի ամսագրի առաջին էջում, ոչ մի կերպ չուրախացրեց նրա երկրպագուներին: Պորտուգալացին հեքիաթային է, բայց նրա բախտը չի բերել, որ ծնվել և խաղում է այն ժամանակ, երբ ծնվել և խաղում է նաև Լիոնել Մեսսին: Պորտուգալացին միշտ երկրորդն է… Մեսսիից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը