Գիտնականները պարզել են, թե արթնանալուց անմիջապես հետո ինչի մասին են մտածում մարդիկ

Braun Research Center-ի և Bank of America-ի մասնագետները պարզել են, որ մարդկանց մեծամասնությունը արթնանալուց անմիջապես հետո մտածում է սմարթֆոնի մասին: Հետազոտության արդյունքները հրապարակված են Trends in Consumer Mobility Report 2015-ի զեկույցի մեջ:

Հարցման արդյունքների համաձայն՝ մարդկանց մոտ 35 %-ն արթնանում է սմարթֆոնի մասին մտածելով, 17 %-ը` մեկ բաժակ սուրճի, իսկ 13 %-ը` ատամները մաքրելու մասին: Եվ միայն 10 %-ն է առավոտյան մտածում իր կեսի մասին:

Ոչ պակաս տեխնոլոգիական արդյունքներով են հպարտանում ևս 6 %-ը, որոնք մտածում են այն մասին, որ ժամանակն է միացնել հեռուստացույցը: Պահարանում մտովի զգեստ են փնտրում հարցման մասնակիցների ընդամենը 4 %-ը:

Ըստ գիտնականների՝ նման տենդենցը ցույց է տալիս, թե ինչ ուժեղ ազդեցություն ունի մեր առօրյա կյանքում սմարթֆոնը: Հատկանշական է, որ հարցման մասնակիցների 23 %-ը ոչ միայն արթնանում է սմարթֆոնով, այլ նաև քնում է դրանով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս