
Վթար Տավուշի մարզում

Հուլիսի 8-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հովք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 121-րդ կմ-ում դեռևս չպարզված հանգամանքներում «Զիլ» մակնիշի 05 UO 816 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի «Աղստև» գետը. տուժածներ չկան:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ն.Մ.-ն (ծնվ.1992թ) և Ա.Հ.-ն (ծնվ. 1975թ.) իքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից: