
Հայկական սփյուռքի արվեստի մասին միջազգային գիտաժողով Լեհաստանի Գդանսկ քաղաքում

ARMACAD ընկերությունը տեղեկացնում է, որ 2016թ. հունիսի 16-18-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայանալու է հայագիտական գիտաժողով: Մասնակցության հայտ կարող են ներկայացնել մասնավորապես արվեստագետները, պատմաբաններն ու հնագետները, ինչպես նաև արխիվային մասնագետները:
Գդանսկի հայերը քաղաքում հաստատվել են հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ իրենց հետ բերելով գեղանկարներ, եկեղեցական կահավորանք, ձեռագրեր և այլ արժեքավոր պարագաներ: Գիտաժողովն անդրադառնալու է պատերազմների հետևանքով մեծ վնաս կրած արվեստի այս գործերին:
Գիտաժողովը անց է կացվելու հայկական Սբ.Պողոս և Պետրոս եկեղեցու մոտակայքում գտնվող Գդանսկի ազգային թանգարանում: Գիտաժողովի պաշտոնական լեզուները անգլերենն ու ֆրանսերենն են:
Գիտաժողովին կարելի է դիմել մինչև2015թ. սեպտեմբերի 30-ը:
Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ Armenian Diaspora.