«Մանչեսթեր Յունայթեդը» «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերի համար առաջարկել է 82 մլն եվրո
Մանկունյանցիները ցանկանում են կատարել այս միջմրցաշրջանի իրենց առաջին ճչացող ձեռքբերումը:
«Մանչեսթեր Յունայթեդում» քրտնաջան աշխատանք է կատարվում` կապված «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերի ձեռքբերման հետ: Մյունհենյան ակումբի անցյալ տարվա լավագույն ֆուտբոլիստներից մեկի համար «կարմիր սատանաները» պատրաստ են բաժանվել 82 մլն եվրոյից. տեղեկացնում է Sport1.de-ն:
Աղբյուրի տվյալներով՝ «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն արդեն հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորի հետ` գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի առիթով:
Լուի Վան Գալը 2009-2011թթ. եղել է «Բավարիայի» գլխավոր մարզիչը և մարզել է Թոմաս Մյուլլերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը