Տեղի է ունեցել ֆուտբոլի պատմության ամենագոլառատ հանդիպումը
Այս օրերին Պապուա Նոր Գվինեայում տեղի է ունենում «Խաղաղօվկիանոսյան խաղեր» անունը կրող մրցաշարը: Ֆուտբոլային այս ստուգատեսին մասնակցում են մինչև 23 տարեկանների հավաքականներ:
Այս մրցաշարը հաճախ աչքի է ընկնում ոչ ֆուտբոլային հաշիներով: Այսպիսով` Միկրոնեզիայի մինչև 23 տարեկանների հավաքականը, որն իր առաջին երկու հանդիպումներում հաղթել էր 0:30 և 0:38 խոշոր հաշիվներով, այս անգամ պարտություն է կրել: Հավաքականի նկատմամբ հաղթանակ է տոնել Վանուատուն` 0:46 հաշվով:
Սիրարփի Աղաբաբյան