Բաժիններ՝

Հայտնի է, թե ով է սպասարկելու ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակիչը

Հայտնի է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի Բարսելոնա-Սևիլիա հանդիպման մրցավարական անձնակազմը: Հանդիպումը կսպասարկի շոտլանդացի Վիլյամ Կոլլումի գլխավորած մրցավարական բրիգադը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կոլլումին եզրերից կօգնեն Դամիեն Մակգրեթը (Իռլանդիա) և Ֆրենսիս Կոնորը, իսկ դարպասների հետևում կաշխատեն Բոբի Մեդենը և Կևին Կլենսին: Հանդիպման պահեստային մրցավարը կլինի Գրեմ Չեմբերսը: Մրցավարական բրիգադն ամբողջությամբ շոտլանդական է:

Հիշեցնենք, որ Բարսելոնայի և Սևիլիայի միջև հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին՝ Թբիլիսիում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031