Բաժիններ՝

Ամերիկյան Բալթիմորում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել

3 մարդ է զոհվել ամերիկյան Բալթիմոր քաղաքի Մերիլենդի համալսարանի մերձակայքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է Associated Press-ը:

Նախօրեին երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով վնասվածքներ է ստացել 4 մարդ, որոնցից 1-ը մահացել է տեղում, ևս 2-ը՝ հիվանդանոցում:
Տուժածներից մեկը կարողացել է ինքնուրույն հասնել մինչև հիվանդանոց:

Ինչպես հայտնել են Մերիլենդի համալսարանից, նախօրեին համալսարանական մասնաշենքին է մոտեցել երկու տղամարդ ու կրակ բացել փողոցում անցորդների վրա:
Ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031