![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայաստանի 6 մարզերի 1-4-րդ դասարանում սովորող 50.000 երեխաների վրա գիտափորձ է կատարվել. տեղյակ չեն ո՛չ ծնողները, ո՛չ ուսուցիչները, ո՛չ երեխաները, ո՛չ էլ հասարակությունը»
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/11696822_753852844724979_1032989506_n.jpg)
«Քննարկման ժամանակ, երբ ՌԴ Ակադեմիայի սննդի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Տուտելյանին ասացի, որ միջազգային սերտիֆիկատ ունեցող լաբորատորիայի տվյալներով՝ սպիտակ հացն իր մեջ պարունակում է 20մլ/գրամ երկաթի ֆոլատ, նա պատասխանեց՝ հնարավոր է՝ դա տեխնիկական սխալ է»,-ասյօր հրավիրված ասուլիսում, խոսելով Երևանում անցկացված բժիշկների միջազգային համաժողովում ֆոլաթթվով ալյուրի հարստացման թեմայի քննարկման մասին, ասաց հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:
«Ըստ Օքսֆորդի, Քեմբրիջի, Տորոնտոյի համալսարանների գիտնականների՝ ֆոլաթթուն քաղցկեղածին է: Երբ Տուտելյանն ասում էր՝ գիտե՞ք, այս գործընթացն առաջին անգամ Կանադայում, ԱՄՆ-ում են արել, Կարինե Դանիելյանը շատ հետաքրքիր պատասխան տվեց, նա ասաց՝ գիտե՞ք, երբ ԱՄՆ-ում քայլում եմ, դիմացից եկողին նայելով չեմ կարողանում հասկանալ՝ տղամա՞րդ է, թե՞ կին ու քանի՞ տարեկան է, որովհետև այնտեղ գրեթե բոլորը մսագնդեր են, դուք ինչո՞ւ եք ԱՄՆ-ի օրինակն ուզում: Ես ավելին ասեմ՝ այսօր Կանադայի բնակինչների 4-ից մեկը քաղցկեղով հիանդ է: Սա հատուկ մարդկության ոչնչացմանն ուղղված ծրագիր է»:
Բանախոսը հայտարարեց նաև Հայաստանում հանցագործության մասին. երեխաների վրա արվել է գիտափորձ:
«Իսրայելի ու Ռուսաստանի ֆինանսավորմամբ Հայաստանի 6 մարզերի 1-4-րդ դասարանում սովորող 50.000 երեխաների արդեն 5 տարի կերակրում են հարստացված ալյուրով, մակարոնեղենով, ձեթով: Ինձ մոտ կա փաստաթուղթ, որտեղ գրված է՝ թե՛ ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը, թե՛ Իսրայելի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնը ընդունում են, որ երեխաներին տրվող սննդարար տարրերով հարստացված նախաճաշը նպաստում է նրանց զարգացմանն ու աճին: Եթե այդքան լավ ծրագիր է, ապա ինչո՞ւ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Իսրայելում չի գործում:
Իսրայելի ուշքը գնո՞ւմ է, որ մեր երեխաները առողջ մեծանան: Վերջերս Օնկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Հայրո Գալստյանը հայտարարեց, որ Լոռիում մանկական քաղցկեղը աճել է: Լոռին մտած է այն մարզերի մեջ, որտեղ երեխաներին կերակրում են հարստացված սննդով: Այս հարցի մասին ես քրեական գործ եմ հարուցել:
Ներկայացրել եմ Աղվան Հովսեփյանին՝ 127-րդ հոդվածով, որ երեխաների վրա գիտափորձ են կատարում և տեղյակ չեն ո՛չ ծնողները, ո՛չ ուսուցիչները, ո՛չ երեխաները, ո՛չ էլ հասարակությունը: Ոստիկանությունից ու դատախազությունից ստացել եմ թղթեր. մի հիմնարկից մյուսն են ուղարկում: Ոչ ոքի չի հետարքրում այս 50.000 երեխաների ճակատագիրը»,-նշեց նա:
Խ. Ստամբոլցյանի տեղեկություններով՝ մոտ 70 մլն-ի չափի գումար է տրված, որպեսզի ալյուրի հարստացման ծրագիրը Հայաստանում իրականացվի.
«Դեռ ԱԺ-ն չի որոշել՝ ալյուրը հարստացնելու մասին ծրագիրն ընդունե՞լ, թե՞ ոչ, բայց արդեն սարքավորումները ներկրվել են Հայաստան: Ես առողջապահության նախարարի հետ անձամբ եմ խոսել, հարցրել եմ՝ թե ո՞վ է թույլ տվել սարքավորումները բերել, ինքն ասում է՝ երևի ՅՈՒՆԻՍԵՖ-ն է բերել: ՄԱԿ-ի գրասենյակը պետք է ինչ-որ պետության հետ պայմանավորված լինի, որ մաքսային սիստեմով այդ սարքավորումն անցնի. ո՞վ է պայմանագիր կնքել Հայաստանից, որ այդ սարքավորումները ներկրեն: Իրենք ամեն ինչ արել են, որ այս պրոցեսը տեղի ունենա: Սա հակամարդկային, հակաաստվածային, դաժան գործողություն է»: