
Աֆղանստանի նախագահը հայտնել է թալիբների հետ պաշտոնական բանակցությունների մասին

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտնել է հուլիսի 7-ին թալիբների հետ տեղի ունեցած բանակցությունների մասին, տեղեկացնում է Reuters-ը:
Բանակցություններն անցկացվել են երկրի մայրաքաղաք Իսլամաբադում: Հանդիպման արդյունքների մասին չի հաղորդվում:
Պակիստանը դիտարկում է տեղի ունեցած շփումները որպես «հաշտեցման գործընթացը աֆղանցիների համար թեթևացնելու պարտականություն», հանդիպման հետ կապված հայտարարել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քազի Խալիլուլլահը:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կայացած բանակցությունները որակել է «առաջընթաց», դրա հետ միասին նախազգուշացրել խաղաղ կարգավորման դժվարությունների մասին:
Աշրաֆ Գանին դեռ փետրվարին էր հանդես եկել «Թալիբանի» հետ բանակցելու նախաձեռնությամբ: Նրա կարծիքով՝ Աֆղանստանի պատմության 36 տարիների պատերազմի պայմաններում ներկայում խաղաղ կարգավորման համար լավագույն պայմաններն են ստեղծվել: