![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվայում ադրբեջանցի տաքսիստի են սպանել
![](https://168.am/wp-content/uploads/2014/11/taxi1.jpg)
Մոսկվայի ոստիկանությունը որոնում է ադրբեջանցի տաքսիստին սպանած կասկածյալներին, հայտնում է APA գործակալությունը:
Տղամարդու մարմինը հայտնաբերվել էր մեքենայի հարևանությամբ՝ Մոսկվայի պետական համալսարանի գրադարանից ոչ հեռու:
Նախնական տեղեկություններով՝ անհայտ անձինք տաքսիստին դանակի մահացու հարված են հասցրել: 36-ամյա տղամարդը Մոսկվա էր եկել ու տաքսիստ էր աշխատում համալսարանի հարակից շրջանում:
Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ «Սպանություն» հոդվածի հատկանիշներով: