Բաժիններ՝

Չիլիում հավանության է արժանացել մարիխուանայի մասնակի օրինականացումը

Չիլիի Կոնգրեսի ստորին պալատը հավանության է արժանացրել օրենքը, որը թույլ է տալիս բժշկական, կրոնական նպատակներով աճեցնել ոչ մեծ քանակությամբ մարիխուանա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 68 խորհրդարանական, 39-ը դեմ են քվեարկել: Օրենքի որոշ հակառակորդներ նշում են, որ այն նպաստելու է թմրանյութերի տարածմանը:
Ներկայում Չիլիում մարիխուանայի աճեցումը, վաճառքն ու տեղափոխումը պատժվում է բանտարկությամբ՝ մինչև 15 տարի ժամկետով:

Մինչ օրենքի ուժ ստանալը նոր օրենքը պետք է հավանության արժանանա նաև առողջապահական հանձնաժողովում ու Սենատում:

Ավելի վաղ մարիխուանայի օգտագործման սահմանափակումները հանել էին մի շարք երկրների իշխանություններ, այդ թվում՝ Ուրուգվայը, Ճամայման, ԱՄՆ-ի որոշ նահանգներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031