Բաժիններ՝

Հունաստանին եվրոգոտի ընդունելը միամտություն էր. Գերմանիայի փոխկանցլեր

Գերմանիայի փոխկանցլեր ու էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը առաջին անգամ խոստովանել է, որ Հունաստանին արժութային միություն ներառելը 2001 թվականին եղել սխալ է եղել:

Այս մասին նա հայտարարել է գերմանական Stern ամսագրին տված հարցազրույցում:
«Այսօրվա դրությամբ բացարձակ միամտություն էր Հունաստանին ընդունել եվրոգոտի, սակայն ավելի վատ է, որ բոլորը դեռ շատ երկար դիտում էին, թե ինչպես է երկրին պատում ճգնաժամը»,-ասել է Գաբրիելը:

Եվրոգոտու երկրները այլևս իրավունք չունեն «աչք փակել այն բանին, որ ինչ-որ մի երկիր չի հետևում Եվրոպայում խաղի կանոններին», կարծում է քաղաքական գործիչը:
Ըստ նրա՝ խաղի կանոններ ասելով հարկավոր է հասկանալ ոչ միայն ֆինանսական կողմը, այլև հասարակական-քաղաքական:

Գերմանիայի փոխկանցլերի խոսքով՝ Հունաստանի պարտքերի մասնակի դուրսգրում հնարավոր է: Գերմանացի նախարարը կոչ է արել եվրոպացիներին ըմբռնումով մոտենալ հույներին: «Մենք իրավունք չունենք պատասխանատվությունը դնել մարդկանց վրա, այնինչ հիմարությունները գործել է նրանց կառավարությունը»,-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս