Բաժիններ՝

Մասիմիլիանո Ալեգրին կշարունակի մարզել «Յուվենթուսը»

«Յուվենթուսի» նախագահ Ջովաննի Անյելլին հաղորդել է, որ ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե նոր պայմանագրի համաձայն՝ 47-ամյա մասնագետը կդառնա Իտալիայի ամենաշատ վարձատրվող մարզիչներից մեկը, սակայն ֆինանսական հարցերի մասին դեռ ոչ մի խոսակցություն չի եղել:

Հիշեցնենք, որ Ալեգրին գլխավորեց «Յուվենթուսը» 2014/15 մրցաշրջանից առաջ, և հենց առաջին մրցաշրջանում շահեց Իտալիայի առաջնությունը, Իտալիայի գավաթը, ինչպես նաև՝ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս