Ցլավազք, գինու գետեր. Իսպանիայում մեկնարկել է լեգենդար Սան-Ֆերմին փառատոնը
Իսպանիայի Պամպլոնա քաղաքում մեկնարկել է լեգենդար Սան-Ֆերմին փառատոնը, որը հայտնի է իր ավանդական ցլավազքերով: Ցլավազքի ժամանակ կենդանիները հետապնդում են քաղաքի փողոցներով վազող մարդկանց, հայտնում է korrespondent.net-ը:
Ամենամյա փառատոնը նվիրված է Նավարայի հովանավոր սուրբ Ֆերմինին: Փառատոնի գլխավոր առանձնահատկությունը ցլավազքն է, որը կշարունակվի մեկ շաբաթ:
Ամեն տարի մի քանի հազար զբոսաշրջիկ Իսպանիայից ու տարբեր երկրներից հավաքվում են քաղաքի գլխավոր հրապարակում՝ միմյանց վրա գինի լցնելու ու զվարճանալու համար: