Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը Եվրոխմբին կներկայացնի հունական ճգնաժամի լուծման տեխնիկական առաջարկներ

Եվրահանձնաժողովը Հունաստանի հարցով Եվրոխմբի նիստին կներկայացնի Հունաստանի ֆինանսական խնդիրների լուծման տեխնիկական առաջարկները: Նման հայտարարությամբ է հանդես եկել տնտեսական ու ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին, հայտնում է RIA Novosti-ն:

«Ես հանձնաժողովի անունից ներկայացնում եմ տեխնիկական լուծումները, որոնք հնարավոր են, դրանք կան: Սակայն հիմա, նախ և առաջ, հերթը Հունաստանինն է»,-հայտարարել է նա:

Իր հերթին, Եվրոխմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը հայտնել է այն մասին, որ Հունաստանի հետտ պայմանավորվածությունը չպետք է վնասի եվրոգոտու վարկունակությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031