Բաժիններ՝

Քորթնի Քարդաշյանը ու Սքոթ Դիսիքը բաժանվել են. ԶԼՄ-ներ

Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը ու նրա սիրեցյալը՝ Սքոթ Դիսիքը, բաժանվել են 9 տարվա հարաբերություններից հետո:

Քարդաշյանների շրջապատից աղբյուրները պնդում են, որ զույգը միշտ խնդիրներ է ունեցել, սակայն Դիսիքի անհավատարմությունը լցրել է Քորթնիի համբերության բաժակը:

«Քիմ Քարդաշյանի քույրը միշտ ներել է իր ընկերոջ արարքները ու պաշտպանել նրան, սակայն հիմա որոշել է, որ պետք է առաջնորդվի իրենց համատեղ երեխաների շահերով: Դիսիքը Մոնտե Կառլոյում զվարճացել է իր նախկին ընկերուհու հետ: Լուսանկարները ողողել էին բոլոր տաբլոիդները: Նա ասում է իր ծանոթներին, որ այլևս հարաբերությունների մեջ չէ Քորթնիի հետ: Դա ստորացուցիչ է, ու Քարդաշյանը չի ցանկանում նրան հանդուրժել»,-հայտնել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Քորթնիի ու Սքոթի սիրավեպն սկսվել է 2006 թվականին: Զույգն ունի 3 երեխա՝ 1 դուստր՝ Պենելոպեն, ու 2 որդիներ՝ Մեյսոնն ու Ռեյնը:
Քորթնիի 3-րդ երեխան ծնվել է 2014թ. դեկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս