Իրաքյան ինքնաթիռը պատահմամբ ռումբ է նետել Բաղդադի վրա. կան զոհեր
Նվազագույնը 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխաներ են զոհվել Բաղդադի բնակելի թաղամասերից մեկի ուղղությամբ պատահաբար նետված ռումբի հետևանքով:
Իրաքի ռազմաօդային ուժերի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական արտադրության ինքնաթիռը վերադառնում էր ԴԱԻՇ-ի դիրքերին հարվածներ հասցնելուց հետո, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընդ որում՝ տեխնիկական անսարքության հետևանքով ռումբը չի անջատվել ինքնաթիռից: Օդաչուն քայլեր է ձեռնարկել վտանգավոր բեռից ազատվելու համար, սակայն բազա վերադարձի ճանապարհին ռումբ անսպասելիորեն անջատվել է ինքնաթիռից ու ընկել Ջադիդա բնակելի թաղամասի վրա՝ ոչնչացնելով մի քանի տուն:



