
Ստալինի նմանակը Մոսկվայում հարվածել է Լենինի նմանակին

Մոսկվայի «Охотный ряд» մետրոյի մոտակայքում կռիվ է տեղի ունեցել Խորհրդային երկու առաջնորդների` Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի նմանակների միջև:
Կռվից հետո իրավապահ մարմիններին է դիմել տուժածը` Լենինի նմանակ աշխատող Իգոր Գորբունովը: Նրա խոսքերով, նույն վայրում Ստալինի նմանակ աշխատող քաղաքացի Լատիֆա Վալիևը, 3 անգամ անձրևանոցով հարվածել է իր թիկունքին` իրենց միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո:
Տուժած «Լենինը» հյուսվածքների վնասվածք է ստացել և ստիպված է եղել դիմել հիվանդանոց:
«Մոսկովյան կոմսոմոլեց» թերթը գրում է, որ վեճի պատճառ է դարձել «մասնագիտական թյուրիմացությունը» (Ստալինի նմանակի մեղադրանքը Լենինի նմանակին, թե նա համագործակցում է Ստալինի այլ նմանակների հետ):
Պատրաստեց Անի Գաբուզյանը