
Պայթյուն՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում. կան զոհեր ու տուժածներ

Այսօր Շիրվան քաղաքում գտնվող Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 30 մարդ է տուժել, 2 մարդ մահացել է, հայտնում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը:
Պայթյունը որոտացել է այսօր՝ տեղի ժամանակով ժ. 12.00-ին, «Տելեմեխանիկա» գործարանի բաժիններից մեկում:
«Տուժածներին տեղափոխել են Շիրվանի Կենտրոնական շրջանային հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է որպես թեթև ու միջին ծանրության, ախտորոշվել է թունավորում ու թեթև այրվածքներ: 30 տուժածներից 11-ը տուն են ուղարկվել»,-հաղորդել է Ադրբեջանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը: