
Խոշոր հրդեհ` Երևանում. քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է

Հուլիսի 5-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ և օպերատիվ խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:
Պահանջվել է օգնություն` մեկ ջրատար:
Պարզվել է, որ Գուրգեն Մահարի փողոցում այրվում են երեք տան (կից տներ) տանիքի փայտյա կառուցատարեր (մոտ 180 քմ) և 4 սենյակ՝ գույքով (մոտ 60 քմ) :
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.16-ին, մարվել՝ 17.44-ին:
ժամը 17.57-ին տեղեկություն է ստացվել, որ դեպքի վայրում քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի մասին տեղեկացվել է «1-03» ծառայության դիսպետչերը: