12 տարի անց Անգալիայի պրեմիեր լիգայում թիմերը կխաղան ուրբաթ օրը
2003 թվականից սկսած Անգլիական պրեմիեր լիգայում երբեք չի կայացել հանդիպում ուրբաթ օրերին: Սա սկզբունքային հարց է: Բայց ինչպես հայտնում է BBC-ին, այս տարի լինելու է եզակի դեպք սա չի սպավում, որ այլ հանդիպումներ ևս անցկացվեն ուրբաթ օրերը:
Ինչպես երևում է Անգլիայի պրեմիեր լիգայի խաղացանկից լիգայի առաջիկա մրցաշրջանում մեկ խաղ կայանալու է ուրբաթ օրը: Օգոստոսի 14-ին մրցելու են «Աստոն Վիլան» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Շաբաթ օրը խաղը չի կարող տեղի ունենալ, քանի որ Բիրմինգհեմում լայնամաշտաբ ցույցեր են նախատեսված ՝ ընդդեմ երկրի իսլամականացման: Թիմերի հանդիպումը չի կարող տեղի ունենալ կիրակի օրը, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» ելույթ է ունենալու Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:
Սիրարփի Աղաբաբյան