
Օբամեյանգը՝ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ 26-ամյա հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը նվաճել է երկրպագուների վարկածով 2014/15 թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Սոցցանցերում Օբամեյանգը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին վստահության համար և նշել է, որ կշարունակի նույն կերպ: Այստեղից կարելի է ենթադրել, որ ֆուտբոլիստը շարունակելու է հանդես գալ դորտմունդյան ակումբում:
Գերմանիայի ավարտված առաջնությունում Օբամեյանգը մասնակցել է 33 հանդիպման, դարձել 16 գոլի, 6 գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան