
«Մանչեսթեր Յունայթեդը» հայազգի ֆուտբոլիստի համար առաջարկել է 12 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» «Տորինոյի» հետ սկսել է բանակցությունները` կապված պաշտպան Մատեո Դարմիանի տրանսֆերի հետ:
Իտալիայի հավաքականի 25-ամյա հայազգի ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկել է 12 մլն եվրո` գումարած 3 մլն` բոնուսների ձևով:
Ավելի վաղ հայտնվել էր, որ «Տորինոն» նպատակ ունի Դարմիանին վաճառել 20 մլն եվրոյով: Սակայն Թուրինյան ակումբը կարող է համաձայնվել վաճառել պաշտպանին ավելի ցածր գնով, եթե պայմանագրում նշվեն տարբեր բոնուսների մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը