
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան անհանգստացած է «Ինտերի» և «Միլանի» ծախսերից

Իտալիայում նշում են տրանսֆերային շուկայում երկու Միլանյան ակումբների ակտիվությունը:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկկոն կոչ է անում ակումբներին պահպանել ֆինանսական բալանսը և չծախսել ավելի շատ, քան կարող են դա իրենց թույլ տալ, քանի որ թիմերը վաղուցվանից ոչ մի գումար չեն վաստակել Չեմպիոնների լիգայում և նոր մրցաշրջանում կմնան առանց Եվրոգավաթի:
Ինչպես հայտնի է, թայլանդացի ներդնողի կողմից ակումբի մի մասի ձեռքբերումից հետո «Միլանը» պայմանագրեր ստորագրեց Կարլոս Բակկայի և Լուիս Ադրիանոյի հետ: Իսկ «Ինտերը» այս պահին տրանֆերային շուկայում ամենաակտիվ իտալական ակումբն է: Ռոբերտո Մանչինիի թիմ են տեղափոխվել Կոնդոգբիան, Մուրիլիոն, Միրանդան և Մոնթոյան:
Բակկան և Կոնդոգբիան համարվում են այս պահին ակումբների ամենաթանկ նորեկները` յուրաքանչյուրի համար վճարվել է մոտ 30 մլն եվրո:
«Ես անհանգստացած եմ «Ինտերի» և «Միլանի» ներդնումներով: Երկու ակումբների ֆինանսական դրությունը չպետք է թույլ տա նրանց ծախսերի մեջ անցնել որոշակի սահմանագիծը: Մենք այս ակումբների ներկայացուցիչների հետ քննարկել ենք տվյալ հարցը, դրա համար էլ ես հույս ունեմ, որ ամեն ինչ նորմալ կլինի»,- հայտարարել է Տավակկոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը