Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները ոչնչացնում են Պալմիրայի հնագույն կոթողները

ԴԱԻՇ-ի զինյալները հրապարակել են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են զինյալները ոչնչացնում հնագույն արձանները: ԴԱԻՇ-ը պնդում է, որ դրանք Սիրիայի հնագույն քաղաք Պալմիրայի ցուցանմուշներն են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Լուսանկարներում երևում է, թե ինչպես են զինյալները ամբոխի ներկայությամբ ոչնչացնում արձանները:

Իսլամիստները հայտարարել են, թե արձաններն առգրավվել են ինչ-որ մաքսանենգից, որին որպես պատիժ մտրակել են:

Լուսանկարները ուղեկցվել են Մուհամմեդ մարգարեի խոսքով, որն ասում է. «Ոչ մի արձան չթողնեք չավերված ու ոչ մի դամբարանաբլուր՝ առանց հողին հավասարեցնելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031