Բաժիններ՝

Ռիհաննան «Bitch Better Have My Money» տեսահոլովակում լողանում է արյան մեջ

Տեսահոլովակը, որին թերևս սպասում էին Ռիհաննայի արվեստին հետևող բոլոր երկրպագուները, վերջապես ներկայացվեց:

Բարբադոսյան աստղը համացանցում հրապարակել է 7 րոպեանոց մինի ֆիլմ, որը հանդիսանում է «Bitch Better Have My Money» երգի պաշտոնական տեսանյութը:
Այստեղ կա ամեն ինչ` բռնություն, թմրանյութեր, փող, մերկ մարմին:
Այսպիսի տեքստով երգը, թերևս, չէր կարող այլ դրսևորում ստանալ:

«Այս աշխատանքի միտքը ինձ մոտ առաջացել է ութ ամիս առաջ: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ես ինչպես եմ նյարդայնանում»,-մեկնաբանել է երգչուհին:

Նշենք, որ տեսահոլովակը youtube-ում կարող են դիտել միայն 18 տարին լրացած անձինք, որոնք ունեն google account, որի միջոցով կարող են բացել տեսահոլովակը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031