
Սիրիան կանգնած է փլուզման եզրին. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիան փլուզման եզրին է կանգնած, քանի որ Ժնևյան համաձայնագրի ընդունումից երեք տարի ի վեր միջազգային հանրությունը այդպես էլ չի կարողանում կարգավորել այդ երկրում ընթացող զինված հակամարտությունը:
Պան Գի Մունը նաև հիշեցրել է, որ 2011թ. ի վեր ընթացող հակամարտությունը թվով ավելի քան 220 հազար մարդու կյանք է խլել, մոտ 12 մլն մարդ ստիպված արտագաղթել է: Ավելին, տարածաշրջանում ավելանում է ԴԱԻՇ-ի և ծայրահեղական այլ խմբավորումների ազդեցությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր երկրներին աջակցել ՄԱԿ-ի ջանքերին` տարածաշրջանում բռնությունները դադարեցնելու գործում: