
Անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը

Փետրվարի 27-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Տարոնցի փողոցի թիվ 30 շենքի 36 բնակարանի վատառողջ քաղաքացին ընկել է անկողնուց. նրան անկողին տողոփոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 4-րդ հերթապահ խումբը:
Փրկարարները 1931 թ. ծնված Ռիմա Սիմոնյանին տեղափոխել են մահճակալ: