Իմ հայրենակիցներն արդեն սկսել են քննադատել ինձ. Մխիթարյան
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանը, ով «Շախտյորի» ամսագրի հունվարյան համարի գլխավոր հերոսն էր, հարցազրույցի ժամանակ խոսել է նաև «հայկական քննադատության» մասին:
– Ո՞ր հանդիպման կամ ո՞ր չփխած գոլի համար ես ամենից շատ ափսոսում:
Շատ են եղել պահեր, որոնք ես չեմ իրացրել: Սակայն ես աշխատում եմ դրա վրա, քանի որ գիտեմ, որ խաղում կարող է նման մեկ դեպք լինել և այն պետք է օգտագործել: Օրինակ, 0:0 հաշվի դեպքում 90-րդ րոպեին դու հնարավորություն ես ստանում, որը պետք է անպայման օգտագործես: Փորձում եմ կատարելագործվել, քանի որ վերջին ամիսներիներին դրա հետ կապված որոշ խնդիրներ ունեմ:
– Այնուամենայնիվ, ո՞ր պահի մասին եք ամենից շատ ափսոսում:
Կարծում եմ` տնային հանդիպումը «Չելսիի» հետ: 5 անգամ հարվածեցի դարպասին, սակայն Չեխը դուրս բերեց գնդակը:
– Ինչպե՞ս ես վերաբերվում հայ երկրպագուներին, ովքեր, անկախ ամեն ինչից, քեզ միշտ գովում են:
– Ես երբեք չեմ ընդունում գովասանքը, եթե գիտեմ, որ վատ եմ խաղացել: Նրանք ֆանատներ են, դա նորմալ է: Նրանք այն մարդիկ են, ովքեր միշտ քեզ սիրում և աջակցում են: Ես շնորհակալ եմ նրանց: Ի դեպ, այժմ իրավիճակը փոխվել է. երբ ես վատ եմ խաղում, իմ հայրենակիցները սկսում են քննադատել ինձ:
– Ինչպե՞ս ես կատարելագործում արդյունավետությունդ, տուգանայինների վրա աշխատու՞մ ես:
Ես մարզման ժամանակ ստեղծում եմ գոլային վիճակներ ինձ համար: Անգամ եթե դարպասապահ չկա, դու պատկերացնում ես` թե ինչպես պետք է ճիշտ հարվածել: Ես դա էլ փորձում եմ: Իսկ տուգանային հարվածների համար ընկերներիս հետ մնում եմ մարզումներից հետո ու աշխատում նաև այդ ուղղությամբ:
– Սակայն դու խաղերի ժամանակ տուգանայիններ չես իրացնում: Ինչո՞ւ:
Ուղղակի Միսթերը հանդիպումից առաջ ասում է, թե ով պետք է իրացնի տուգանայինները: Դրա համար էլ ես չեմ մոտենում գնդակին:
– Դու էմոցիոնալ մարդ ես: Ինչպե՞ս է 11 մետրանոցն իրացնելիս:
Ես արդեն փորձել եմ 11 մետրանոց «Գովերլայի» դեմ խաղում, սակայն վրիպել եմ: Որ հնարավորություն լինի, անպայման նորից կփորձեմ, ինչո՞ւ ոչ:
– Չե՞ս վախենում վնասվածք ստանալ:
Ոչ, եթե ֆուտբոլիստը խոտածածկին դուրս գալ նման մտքերով, ապա անպայման վնասվածք կստանա:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը