Բաժիններ՝

Վանաձորցի Շմոն բռնվեց «Զվարթնոց»-ի ճանապարհին

Այսօր՝ փետրվարի 26-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր։

Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր բերվել Վանաձոր քաղաքի 39-ամյա բնակիչ, Շմո մականվամբ Տիգրան Հովսեփյանը։

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչը դիմել է նշված դատարան, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է ֆոտոլրագրողը, փետրվարի 22-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Չուխաջյան 46 շենքի դիմացից պարանոցի մասում ստացած վնասվածքով Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել նույն շենքի բնակիչ 44-ամյա Սարգիս Պապոյանը։ Նույն օրը ոստիականության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի օպերատիվ-քննչական խմբերը Երևանում «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին հայտնաբերել են Տ. Հովսեփյանի և բերման ենթարկել ոստիկանության Վանաձորի բաժին։

Արդեն ոստիկանությունում նա խոստովանել է, որ վիճաբանություն է տեղի ունեցել իր և Ս. Պապոյանի միջև, որի ժամանակ ինքը դանակով հարվածել է Ս. Պապոյանի պարանոցին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։

Վիճաբանությունն ու դանակահարությունը կատարվել է Սարգիսի անչափահաս երեխայի ներկայությամբ, և երեխան այդ մասին հայտնել է մորը, ով գտնվելիս է եղել հարևանի տանը, ու թե «մամա հասի, պապայի կոկորդը կտրել են»։
Փախուստի դիմած Շմոյի հայտաբերման աշխատանքները ղեկավարել են ոստիկանության Լոռու մարզի վարչության պետ Անուբախ Ղամբարյանը, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը, ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանը և Ճո 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանը։

Ֆոտոլրագրողը հայտնեց, որ քիչ առաջ դատավոր Բորիկ Գրիգորյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննչական մարմնի միջնոդությունը և Ս. Հովսեփյանը, ով նախկինում 3 անգամ դատապարտված է եղել գողության և մահացու ելքով ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար, տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս