Մխիթարյանը կարող էր գոլ խփել, սակայն անսպասելիորեն փոխանցում կատարեց. Բերեզովսկի
Մոսկվայի «Դինամոյի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապան Ռոման Բերեզովսկին խոսել է ստուգողական խաղում «Շախտյորի» նկատմամբ տարած հաղթանակի (2։1) մասին։ Հաղորդում է Sport Express-ը։
– Ինչո՞ւ էիք բացակայում հիմնական կազմից։
– Կարծում եմ, որ մարզիչը նախատեսում է մրցաշրջանը սկսել Անտոն Շունինի հետ։ Հետևաբար տրամաբանական է, որ նա պետք է ավելի շատ խաղաժամանակ ստանա։ Եվ քանի որ մենք ընդհանուր գործ ենք անում, ապա նեղանալու մասին խոսք լինել չի կարող։
– Ինչպիսի՞ խաղ ստացվեց «Շախտյորի» հետ։
– Նախ և առաջ, նկատվում էր, որ տղաները փորձում էին չափազանց զգույշ խաղալ, առանց սխալների։ Մրցակիցը շեշտը դրել էր կոմբինացիոն խաղի վրա, փորձում էր ավելի շատ վերահսկել գնդակի տեղաշարժը։ Սակայն «Դինամոյի» գրոհներն ավելի որակյալ և խելացի էին ստացվում։
«Շախտյորը», ճիշտ է, պահեր ուներ, սակայն հաշիվը տրամաբանական է։ Հատկապես Մխիթարյանը կարող էր աչքի ընկնել, երբ մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի հետ, սակայն չգիտես ինչու որոշեց փոխանցում կատարել խաղընկերոջը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը