13-ամյա տղայի որոնողական աշխատանքները վերսկսված են

Փետրվարի 23-ին, ժամը 08.40-ին վերսկսվել են Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտակայքում Հրազդան գետն ընկած Ա. Բալայանի որոնողական աշխատանքները:Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Արարատի մարզի փրկարարական ջոկատի փրկարարները որոնողական աշխատանքներն իրականացնոում են Արաքսավան գյուղի հատվածում, իսկ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ջրասուզակ-ջրափրկարարները` Խաչփառ գյուղի հատվածում:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ` 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728