Խոշոր ավտովթար Երևանում. «Օպել»-ը արմատախիլ է արել ծառը և կողաշրջվել. կան վիրավորներ (լուսանկարներ)
Այսօր` փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում «Օպել» մակնիշի 31 ՏՏ 733 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր-Նորքի վարչական շրջանի Թևոսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու ծառին և կողաշրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և 2 ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, որոնց շտապօգնության մեքենաները տեղափոխել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի Նոր-Նորքի աշխատակիցները և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի և Ջրվեժի հրշեջ-փրկարարական ջոկատը` 2 մարտական հաշվարկով:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
ժամանել էին նաև Նոր-Նորքի վարչական շրջանի կանաչապատման աշխատակիցները, ովքեր հատուկ տեխնիկայով կտրեցին արմատախիլ եղած ծառը, քանի որ, երբ ավտոմեքենան բախվել էր ծառին, այն ամբողջովին խանգարում էր ավտոմեքենաների տեղաշարժը: Քննիչի հանձնարարականով Ոստիկանությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի