
Անդրիաս Ղուկասյան. «Ժողովուրդն ինքնուրույն պետք է որոշի երկրի քաղաքական ապագան»

Անդրիաս Ղուկասյանը կոչ է անում մեր հայրենիքին միավորվել և թույլ չտալ որևէ մեկին հերթական անգամ տապալել ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարական և օրինական Հայաստան:
Նրա խոսքով փետրվարի 18-ի քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունն ի զորու չէ իրականացնել Հայաստանում ազատ և արդար ընտրություններ: Ակնհայտ դարձավ, որ Հանրապետական կուսակցությունն այլևս սպառել է իր բոլոր քաղաքական հնարավորությունները օրենքով կառավարելու համար։ Քվեարկության ժամանակ կես միլիոնից ավելի քաղաքացիներ ընդվզեցին իշխող ռեժիմի դեմ։
«Եկել է այն վճռորոշ պահը, երբ ժողովուրդն արդեն ինքնուրույն պետք է որոշի երկրի քաղաքական ապագան»,- նշում է Անդրիաս Ղուկասյանն ու ավելացնում, որ քաղաքացիների և քաղաքական ուժերի միավորումը կարող է ձևավորել Ազգային Անցումային Խորհուրդ, որն իր վրա կվերցնի երկրում ազատ ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը։