Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիներին

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր երեկոյան ժամը 6-7-ն Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիներին: Այս մասին քիչ առաջ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանի խոսքերով՝ հայ ժողովուրդը հանրապետության բոլոր քաղաքներում հաղթել է, բայց իշխանությունը զավթել է Բաղրամյան 26-ը, որը նրանց համար դառնալու է բանտախուց:

«Կամ իշխանությունը մեր համաներման արդյունքում դուրս կգա այդ բանտախցից, կամ ժողովուրդն է լինելու այն դատավորը, որը կայացնելու է այս իշխանությունների դատավճիռը»:

Տեսանյութեր

Լրահոս