
Հաղթանակը նվիրում ենք Բերլուսկոնիին. Գալիանի

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ հաղթանակն իրենք նվիրում են ակումբի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին:
«Բոլոր երկրպագուները պետք է իմանան, թե ում իրենք պետք է շնորհակալ լինեն: Մենք այս հաղթանակը նվիրում ենք նախագահ Բերլուսկոնիին, նրա կողմից ակումբի ձեռբերման 27-ամյակին:
Բերլուսկոնին այս ակումբը վերելքի է բերել: Սա պետք է իմանան երկրպագուներն այն ժամանակ, երբ մենք պարտվում էինք «Սամպդորիային», այլ ոչ միայն հաղթում «Բարսելոնային»,-նշել է Գալիանին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը