Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Սերժ Սարգսյանի մոտ

Րոպեներ առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանակցելուց հետո հայտարարեց, որ այժմ դադարեցնում է հավաքը և գնում է Սերժ Սարգսյանի մոտ:

Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հավաքվածներին կոչ արեց կրկին հավաքվել նույն վայրում վաղը ժամը 5-ին: «Ժառանգության» առաջնորդը նշեց, որ չի ցանկանում խախտել օրենքը և հանրահավաք անցկացնել քաղաքապետարանի կողմից համապատասխան թույլատվություն չունենալով:

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական նստավայրի ճանապարհին է: Նրան ուղեկցում են ավելի քան 100 ցուցարարներ:

Տեսանյութեր

Լրահոս