
ՊՍԺ-ն պատրաստ է վճարել Ֆալկաոյի համար սահմանված հրաժարադրամը՝ 60 մլն եվրո

ՊՍԺ-ն միացել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի համար պայքարին։ Հաղորդում է AS-ն։
Փարիզյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է վճարել կոլումբացի ֆուտբոլիստի համար պայմանագրով սահմանված հրաժարադրամը՝ 60 մլն եվրո։
Նշվում է, որ մոտ ժամանակներս ՊՍԺ-ն մտադիր է կապնվել Ֆալկաոյի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի անձնական պայմանագրի կետերը։
Հիշեցնենք, որ Ֆալկաոյին ցանկանում են իրենց թիմերում տեսնել եվրոպական գրեթե բոլոր թոփ-ակումբները։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը