Դերասանի վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել մենեջերը (լուսանկարներ)
Փետրվարի 20-ին, ժամը 15:30-ի սահմաններում Ալեք Մանուկյան թիվ 5 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչներ 22-ամյա Վահագն Կոլյանի վարած «Օպել» մակնիշի` 17 PR 111 և 29-ամյա Յանա Խաչատրյանի վարած «Միցուբիշի» մակնիշի` 17 ՍՍ 711 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Վթարի հետևանքով` «Օպելի» ուղևոր, 23-ամյա Նարինե Սողոմոնյանը ստացել է մարմնական վնասվածքներ և բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ «Օպելի» վարորդ Վ. Կոլյանն աշխատում է «Երազանք» թատերախմբում` որպես դերասան, իսկ հիվանդանոց տեղափոխված Ն. Սողոմոնյանն աշխատում է «Ումիկո» ՍՊԸ-ում` մենեջեր: