Բաժիններ՝

Նեյմարը մտահոգված է ոչ թե հավաքականի խնդիրներով, այլ մտածում է մամուլում ավելի շատ երևալու մասին. Պելե

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն խոսել է «Սանթոսի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի թերությունների մասին։

«Նա հիանալի ֆուտբոլիստ է, սակայն փորձ չունի Բրազիլիայից դուրս։ Բոլորը գտնում են, թե Նեյմարը կարող է լուծել հավաքականի խնդիրները, սակայն նա պատրաստ չէ դրան։

Նրան շատ են վստահում, Նեյմարը դարձել է հավաքականի հիմնական ֆուտբոլիստներից մեկը։ Մենք նրան աշխարհում լավագույնն են համարում, սակայն նա, կարծես, ավելի շատ մտահոգված է ԶԼՄ-ներում հայտնվելու, այլ ոչ թե հավաքականում իր ելույթների մասին։

Այս երիտասարդ ֆուտբոլիստը մեծ բեռ ունի իր ուսերին։ Այս պահին Նեյմարի հիմնական խնդիրները համարվում են նրա նորաձևությունն ու սանրվածքը», – Պելեի խոսքերն է մեջբերում The Independent-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս