
Աբովյանում հայտնաբերվել է տղամարդու դի

Փետրվարի 20-ին, ժամը 23.36-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 3-րդ շենքի թիվ 33 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերվել է 1945 թ. ծնված Արամ Մանուչարյանի դին: